‘Հոլիվուդի աստղերը հավաքվում են Վենետիկում՝ Ջորջ Քլունիի հարսանիքին’

1657

Հոլիվուդի ամենանշանավոր ամուրին ամուսնանում է հայտնի իրավաբան Ամալյա Ալամուտդինի հետ:

Հանդիսության մանրամասները, Քլունիի ցանկությամբ, գաղտնի են պահվում:  Արարողության համար մինչև անգամ փակվելու է Մեծ ջրանցքը, որպեսզի  ոչ ոք չխանգարի զույգին և նրա հյուրերին:

Հրավիրյալների թվում են՝ Մեթ Դեյմոնը, Սինդի Քրոուֆորդը, Բրեդ Փիթն ու իր կինը՝ Անջելինա Ջոլին, երգիչ Բոնոն:

Հարսանյաց հանդեսը կայանալու է երկուշաբթի: Փոխանցում է echo.msk.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Եվրադատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘«Իշխանությունը վախենում է հոկտեմբերի 10-ից» (Տեսանյութ)’