‘Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսն առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում’

1433

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, որն այս ամիս դարձավ 60 տարեկան, առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում: Ինչպես չորեքշաբթի  տեղեկացրել է Hollywood Reporter ամսագիրը, Ուիլիսը խաղալու է գրող Փոլ Շելդոնի դերը՝ Սթիվեն Քինգի  Misery գրքի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ:

Իր կարիերայի ամենասկզբում Ուիլիսը մի քանի տարի խաղացել է ոչ մեծ և քիչ հայտնի թատրոններում, ապա տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նրան հիմնականում կատակերգական դերեր են բաժին ընկել: Սակայն անսպասելիորեն՝  նրան հրավիրում են «Պինդ ընկույզ» մարտաֆիլմում գլխավոր դերը խաղալու, որից ավելի վաղ հրաժարվել էր Առնոլդ Շվարցենեգերը:

1988 թ. էկրան բարձրացած այդ ֆիլմը Ուիլիսին համաշխարհային հռչակ բերեց:

Եւ այժմ՝ շատ տարիներ անց, Բրյուս Ուիլիսը վերադառնում է թատրոն: Բայց այս անգամ՝ Բրոդվեյ:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու այս տարվա աշնանը: Թատրոնի անունն առայժ գաղտնի է պահվում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանը դուրս է եկել ԲՀԿ-ից’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը ատելություն քարոզող թերթի օգտին վճիռ կայացրեց — Epress.am’