Հոկեյի ԱԱ․ Լատվիան պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում է եւ կխաղա Կանադայի հետ

231

Տափօղակով հոկեյի Լատվիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ռիգայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում լատվիացիները 3:1 հաշվով պարտության մատնեցին Շվեդիայի թիմին։

Կիսաեզրափակիչում Լատվիայի մրցակիցը կլինի Կանադայի հավաքականը, որը 4:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հավաքականները։ Քառորդ եզրափակիչում ամերիկացիները 3:0 հաշվով պարտության էին մատնել Չեխիայի թիմին, գերմանացիները 3:1 հաշվով առավելության էին հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ։

Նախորդ հոդվածըԴեսանտիսը մրցապայքարի համար մեկ օրում հավաքել է 8,2 մլն դոլար
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունը ԱԲ է օգտագործում ձայների հաշվարկի համար