‘Հոկտեմբերին կայանալիք զորավարժության նախապատրաստությունները նորմալ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան ‘

1104

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ին փոխանցնեց, որ հոկտեմբերին կայանալիք զորավարժության նախապատրաստությունները նորմալ ընթանում են, խնդիրներ չկան: Այս զորավարժությունները հատկանշական են նրանով, որ դրան մասնակցելու են նաև պահեստազորում ընդգրկված շարքային քաղաքացիները։

«Ճշգրտումներ են իրականացվում, ոմանք արտագնա աշխատանքի են մեկնում, ոմանք բնակության վայրն են փոխում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երկրից բացակայողների թվային տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ զորավարժությունները կտևեն շուրջ մեկ շաբաթ: Զորավարժությանը կանչվելու են պահեստազորի բոլոր տարիքային խմբերից: Ծանուցագրեր կստանան ինչպես բանակից նոր զորացրված երիտասարդները, այնպես էլ նույնիսկ 50 տարեկանից բարձր տղամարդիկ։

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարարությունը լուծարվելու է. ԼՂՀ վարչապետի խոսնակ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանում ուրանի հարստացման կենտրոնում դիվերսիա է տեղի ունեցել ‘