‘Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’

787

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 12 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.700 մլն.դոլար (694.450 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 408.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.31 կետով բարձր է հոկտեմբերի 9-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408.60 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 408.70 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 526.854 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում աճել է 406.35 դրամ/դոլարից մինչև 408.50 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Խոսելաժամանակ և SMS-ներ ՎիվաՍել-ից’
Հաջորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի դասախոսները ընդդեմ ռեկտորի կամայականությունների’