‘Հոկտեմբերի 4-8-ը Երևանում կանցնի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք’

4927

Հոկտեմբերի 4-8-ը Երևանում կանցնի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչնDreams ընկերության ներկայացուցիչը, միջոցառումը տեղի կունենա «Դինամո» մարզահամալիրում:

Ցուցահանդեսին կմասնակցի մոտ 15 հնդկական ընկերություն, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը՝ ձեռքի աշխատանք, արծաթե զարդեր, հագուստ, կահույք, պայուսակներ, կաշվե իրեր, ինչպես նաև սննդամթերք:

Ըստ ՀՀ ԱԳՆ տվյալների, Հայաստանից Հնդկաստան 2012 թվականի հունվար-օգոստոսին արտահանվել է 1 մլն դոլարի, ներկրվել՝ 40 մլն դոլարի ապրանք:

Հիմնականում արտահանվում են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, պղինձ ու պղնձյա իրեր, ալյումինե, գունավոր մետաղներ, քիմիական արտադրանք, կաուչուկից պատրաստված ապրանքներ:

Ներկրվում է մսամթերք, թեյ, բրինձ, թանկարժեք մետաղներ, դեղորայք, զարդեր, արդյունաբերական ապրանքներ, էլեկտրական սարքեր:

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Ինջիղուլյանի գործով մեղավորները պատժվել են’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորներն առաջարկում են Պուտինին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի’