Հոկտեմբերի 7-ից՝ Գազայի հատվածում զոհվածների թիվն անցել է 20 հազարից

183

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվն անցել է 20 հազարից, վիրավորվել է առնվազն 53 հազար մարդ։

Այդ մասին տեղեկացրել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության տվյալների՝ վերջին երկու օրերին զոհվել է 390 պաղեստինցի, 734-ը վիրավորվել են։

 Գազայի հատվածի հյուսիսում հարյուրավոր վիրավորներ մահանում են, քանի որ բուժհաստատությունները դադարել են աշխատել, հաղորդում է առողջապահական գերատեսչությունը։

Նախորդ հոդվածըՄակրոն․ Ֆրանսիան պատրաստ է Գազայից բուժման ընդունել ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների
Հաջորդ հոդվածըՕրբանը ԵՄ-ին հարցրել է՝ Ուկրաինային ընդունելու է ՌԴ-ի նոր շրջաններո՞վ