Հոնդուրասի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Սիոմարա Կաստրոն

419

Հոնդուրասի Ազատության և վերակառուցման կուսակցության թեկնածու Սիոմարա Կաստրոն պաշտոնապես հաղթող է հայտարարվել նախագահական ընտրություններում, որոնք կայացել են նոյեմբերի 28-ին։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների բոլոր քվեների հաշվարկից հետո Կաստրոն ստացել է 1 716 793 ձայն (51,12 %), նրան ամենամոտը գտնվող մրցակցի՝ Հոնդուրասի Ազգային կուսակցության թեկնածու Նասրի Ասֆուրի օգտին քվեարկել է  1 240 159 ընտրող (36,93 %)։

Կաստրոն Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայայի կինն է, որն իշխանության ղեկից հեռացվել էր 2009 թ․ պետական հեղաշրջման արդյունքում։ Կաստրոն Կենտրոնական Ամերիկայի հանրապետության առաջին կին նախագահն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ նախագահի պահակախմբին կծած գամփռը կապրի Բայդեննների ընտանիքի բարեկամների մոտ
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի