‘Հոնդուրաս- Շվեցարիա. Դատաստանի oրը’

1783

Հունիսի 25, ժամը՝ 23:59 Մանաուս, «Ամազոնյա» մարզադաշտ,
Մրցավար՝ Նեստոր Պիտանա
(Արգենտինա)

Բրազիլական մունդիալի եզրափակիչ շրջափուլում E  խմբում միմյանց հետ կհանդիպեն Հունդուրասի և Շվեյցարիայի հավաքականները: Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլիստները խմբային փուլի  վերջին խաղից առաջ  եզրափակում են  E քառյակը,՝ չունենալով իրենց հաշվին ոչ մի միավոր: Եվրոպական թիմը՝ Շվեյցարիան, երեք միավորով  զբաղեցնում է երրորդ տեղը և հնարավորություն ունի շարունակելու պայքարը Աշխարհի գավաթի համար:

Հոնդուրաս. Հոնդուրասը համարվում  այս Մունդիալի ամենաթույլ թիմերից մեկը: Լուիս Սուարեսի սաները կրել են երկու պարտություն մեկնարկային խաղերում: Ֆրանսիացիների հետ խաղում «կատարաչոսները» հաջողության հասնելու հնարավորություն չունեին: Առաջին խաղակեսի վերջում Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլիստներն իրենց դարպասում  ընդունեցին գնդակը և մնացին տասը հոգով:  Արդյունքում՝ Ֆրանսիան խփեց ևս երկու գոլ, որոնցից մեկում ֆրանսիացիներին оգնեց դարպասապահ Նոել Վալյադարիսը: Խաղի վերջնակետը դրեց Բենզեման՝  3:0:
Էկվադորի հետ խաղը Սուարեսի սաներն անցկացրին անհամեմատ լավ, բայց իրենց համար դրական արդյունքի էլի չկարողացան հասնել: 31-րդ րոպեին կենտրոնական ամերիկացիները, օգտվելով էկվադորցիների սխալից, բացեցին խաղի հաշիվը: Գոլը խփեց «կատարաչոսի» հարձակվող Կարլո Կոստլին: Սակայն 3 րոպե անց  հարավամերիկացիները վերականգեցին հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո, Էկվադորի հավաքականը խփեց 2-րդ գոլը,և խաղն ավարտվեց 2:1 հաշվով: «Կատարաչոսների» բոլոր ջանքերն իզուր անցան: Հոնդուրասը երկու պարտություն կրեց, բայց պահպանել է հնարավորությունը 1/8 եզրափակիչ դուրս գալու: Բայց հազիվ թե նրանք կարողանան հաղթահարել Շվեյցարիայի արգելքը: 

 Շվեյցարիա. Շվեյցարիացիները փոքր-ինչ հիասթափեցրին իրենց երկրպագուներին: Երկու մեկնարկային՝ Էկվադորի և Ֆրանսիայի հետ խաղերում, հավաքականը անվստահ էր: Եվ,եթե Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում հաջողության հասան, ապա ֆրանսիացիները նրանց ուղղակի տապալեցին: Կկարողանա՞ արդյոք  այս հավաքականը դասեր քաղել նախորդ խաղերի ընթացքում կատարած բոլոր սխալներից:Այլապես դժվար կլինի հաջորդ փուլ դուրս գալը: Շվեյցարիային միմիայն հաղթանակ է պետք, և այս խաղը կդառնա  նրա վերջին դատաստան»-ը, կենաց ու մահու կռիվը: 

Նախորդ հոդվածը‘Վրեժ Քասունին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի զարգացման ոլորտին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Մովսես գյուղի ուղղությամբ’