‘Հոնկոնգի ոստիկանությունը անկարգությունների դեմ պայքարում հմուտ մասնագետի է ներգրավել’

1138

Հոնկոնգի ոստիկանությունը ուժեղացրել է իր ղեկավար կազմը՝ ներգրավելով  զանգվածային անկարգությունների դեմ ավելի  արդյունավետ պայքարելու փորձառու մասնագետի:

Հինգշաբթի ոստիկանությունը հայտարարել է իրավապահ մարմինների կոմիսարի տեղակալի պաշտոնում պաշտոնաթող սպա Ալան Լաուի նշանակման մասին, որը նախկինում նույնպես այդ պաշտոնն էր զբաղեցնում, սակայն անցյալ տարի թոշակի էր անցել:

Լաուն անմիջականորեն ղեկավարել է 2014 թ.  աշնանը զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում  անկարգությունները բացառելու, 2016 թ. Մոնգկոկ շրջանում հուզումները կանխելու գործողությունները, ինչպես նաև համակարգել է անվտանգության ապահովումը 2017 թ. ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի այցի ժամանակ:

Ենթադրվում է, որ Լաուն պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի՝ վեց ամիս ժամանակով, և ակտիվորեն կմասնակցի բողոքի ակցիաներին հակազդելու մարտավարության մշակմանը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի իմպիչմենտի համար հիմքեր են որոնում’