‘Հոնկոնգում արգելվել է Չինաստանից անջատվելու կողմնակից կուսակցությունը’

2547

Հոնկոնգի ազգային կուսակցությունը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն Չինաստանից անջատման, արգելքի տակ է հայտնվել, հաղորդել է The Guardian-ը:

Որոշումը կայացրել է Հոնկոնգի անվտանգության գրասենյակը՝ իրավապահ մարմինների դիմումով: Իշխանությունները տեղեկացրել են, որ կուսակցությունն իր աշխատանքի ընթացքում բռնություն չի կիրառել, սակայն իրական վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Օրենքով՝ արգելված կազմակերպությանն անդամակցելու, այն ֆինանսավորելու, ինչպես նաև դրա կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար նախատեսվում է տուգանք՝ հոնկոնգյան 20 հազար դոլարի չափով, կամ մեկ տարվա ազատազրկում: Խախտումը կրկնվելու դեպքում դատարանը կարող է երկու տարվա կալանք նշանակել:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ողբերգական պայթյուն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. կա զոհ. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն կազմակերպել’