Հոնկոնգում մեծ ավտովթարի հետևանքով տուժել է 100-ից ավելի մարդ

258

Հոնկոնգում մի քանի ավտոբուսների և ավտոմեքնենաերի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածների թիվն անցնում է 100-ից։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է TVB հեռուտաալիքը։

Վթարը տեղի է ունեցել «Ցզյունաո» մայրուղու հատվածներից մեկում։ Իրար են բախվել հինգ ավտոմեքենա և չորս ավտոբուս։ Ավտոբուսներից մեկում եղել են ուսումնական հաստատություն մեկնող ուսանողներ։

Ճանապարհային պատահարի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, վթարի պատճառների մասին դեռ չի հաղորդվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիա․ Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն անցել է 450-ից
Հաջորդ հոդվածըՍտամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ