‘Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մետրոյում’

1030

Հոնկոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է գործի դրել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին:

Բախումներն սկսվել են իշխանությունների կողմից արտոնված՝ հանուն ժողովրդավարության և Հոնկոնգի քաղաքական անկախության խաղաղ ցույցի մեկնարկից հետո:

Տեսագրություններից մեկում երևում է, որ Հոնկոնգի մետրոյի «Տայ Կու» կայարանում հանդերձավորված սպեցնազը մոտ տարածությունից ռետինե փամփուշտներով  կրակում է ցուցարարների վրա:

Տեսագրություններում նաև երևում է, որ ոստիկանությունը մահակներ է գործադրում շարժասանդուղքով ընթացող մարդկանց նկատմամբ:

 Ըստ ականատեսների՝ առնվազն մեկ կին լրջորեն վիրավորվել է դեմքից, և բժիշկները մտավախություն ունեն, որ նա կկորցնի աչքը:

Երկուշաբթի Հոնկոնգի միջազգային օդանավակայանում ցուցարարների հոսքի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գվատեմալա. Ալեխանդրո Ջամատեին հաղթել է նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին’