‘Հոնկոնգ. Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է քշել խորհրդարանի շենքից’

1140

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ցուցարարներին դուրս է քշել խորհրդարանի շենքից:

Արտահանձնման վիճելի օրենքի դեմ բողոքող ցուցարարները շենքը գրավել են մի քանի ժամով՝ կոտրելով մուտքի ապակեպատ դռները:

Շենքի գրոհն սկսվել է կեսգիշերին: Ցուցարարներից շատերը հեռացել են խորհրդարանի նիստերի դահլիճից, երբ իմացել են, որ ոստիկանությունը մոտենում է:

Արտակարգ մամլո ասուլիսում Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը մեղադրել է ցուցարարներին «չափազանց կոշտ բռնության» մեջ: Նա ասել է նաև, որ նրանց գործողությունները շատ մարդկանց ցավ են պատճառում, քանի որ, նրա խոսքով՝ Հոնկոնգի համար օրենքից վեր ոչինչ չկա:

Լեմի հետ չի համաձայնել դեմոկրատ քաղաքական գործիչ Ֆերնանդո Չենը. նրա կարծիքով՝ ոստիկանությունը միտումնավոր է թույլ տվել, որ ցուցարարները ներխուժեն խորհրդարանի շենք, որպեսզի նրանց անբարենպաստ լույսի տակ ներկայացնի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախի հարցում ոչ ոք գոտկատեղից ներքև իրար այնպես չի «խփել», ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք 249 անձի. Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների համար’