‘Հոսանքի անջատման դեմ բողոքած ուզբեկ ուսուցչին ձերբակալել են միասեռականության մեղադրանքով’

1705

Ուզբեկստանի Անդիժանի մարզում միասեռականության մեղադրանքով ձերբակալել են դպրոցի դասատու, 20-ամյա Մուխամմադրիզո Էրգաշեւին: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը՝ հղում անելով ձերբակալվածի ընտանիքի հայտարարության վրա:  

Հարազատները պատմել են, որ իրավապահ մարմինների երեք ներկայկացուցիչներ նոյեմբերի 20-ի երեկոյան գնացել են Էրգաշեւի տուն եւ բերման են ենթարկել նրան: Հարազատների խոսքով, ոստիկանները խորհուրդ են տվել ոչ ոքի չպատմել տեղի ունեցածի մասին՝ սպառնալով, որ կձերբակալեն ընտանիքի բոլոր անդամներին:

Նոյեմբերի 19-ին Էրգաշեւը դիմել է Անդիժանի էլեկտրաէներգայի մատակարարման ընկերություն՝ բողոքելով, որ իր բնակության շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են մտցվել: Ավելի ուշ նրան բերման են ենթարկել, ապա՝ բաց են թողել՝ ենթարկելով նրան տնային կալանքի:

Ուզբեկական օրենսդրության համաձայն, «արվամոլություն» հոդվածով նախատեսվում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Ռումբի մասին կատակած լեհ թոշակառուն տուգանք կվճարի’
Հաջորդ հոդվածը‘Սվյատոսլավ Ռիխտերի հիշատակին’