‘Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել այս շաբաթ’

866

Մուբարաքը կարող է բանտից դուրս գալ այս շաբաթվա ընթացքում, այսօր լրագրողներին հայտնել է Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը: Ըստ նրա՝ դատախազը հանել է կոռուպցիայի վերաբերյալ նախկինում առաջադրված մեղադրանքներից մեկը: Մնացել է վերջին կետը, սակայն դա «ընդամենը իրավաբանական ձևականություն է, որն առավելագույնը 48 ժամ կպահանջի»,- ընդգծել է դատապաշտպանը:

Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների կարողությունը տասն անգամ պակաս է, քան նրանց վերագրվում էր 2011 թ. հեղափոխությունից հետո: 85-ամյա Մուբարաքի, նրա տիկնոջ՝ Սյուզան Սաբիթի, նրանց երկու որդիների և երկու հարսների ունեցվածքն ընդհանուր առմամբ կազմում է 9 միլիարդ եգիպտական ֆունտ, այսինքն՝ մոտավորապես 1,3 միլիարդ դոլար: Բացի այդ՝ ադ-Դիբը հավելել է, որ Մուբարաքին առաջիկայում նոր դատավարություն է սպասվում  2011 թ. ռեժիմի տապալմանը հանգեցրած զանգավածային ցույցերի մասնակիցների սպանության մեղադրանքով: Դատական նախորդ որոշումը, որով մեղադրական վճիռ էր կայացվել պետության նախկին ղեկավարի նկատմաբ, չեղյալ է հայտարարվել վերադաս դատական ատյանների կողմից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Տատան» վերադարձնում է այն, ինչի կարիքը Բարսան ունի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վթար Երեւան-Սեւան ճանապարհին. Մարդատար Ford Transit-ը կողաշրջվել է, կա զոհ և մեծ թվով վիրավորներ’