‘Հոսպիտալում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր’

848

Պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր, հոսպիտալը աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Մուրացանի հոսպիտալի աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱԻՆ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԻՆ կայքում տեղեկատվություն էր հայտնվել, համաձայն որի սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել պայթուցիկ սարքի վերաբերյալ  Մուրացանի կենտրոնական հոսպիտալից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

13:16

ԱԻՆ-ի կայքը ևս հաստատեց, որ «հոսպիտալում հետախուզության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»:

 
 

Նախորդ հոդվածը‘Գլոբալ մրցունակության զեկույցում Հայաստանը հետընթաց է ապրել’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի իշխանություններն ազգայնացրել են Կոլոմոյսկու ունեցվածքը հանրապետությունում’