‘Հովիկ Աբրահամյանը այսօր էլ կարծում է, որ «գործ ունենք թալանչիների հետ»’

2577

Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներն ԱԺ-ում այսօր տեղի ունենային, Հովիկ Աբրահամյանը կկրկներ իր հայտնի խոսքերը, թե «գործ ունենք թալանչիների հետ»: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:  

«Ես ներկայացրել եմ իմ տպավորությունը, ևս մեկ անգամ կրկնում եմ: Տպավորությունը պետք է նաև հիմնավորվի, դրա համար մենք ուղարկել ենք այդ հաշվետվությունը Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունը կքննի և կտա եզրակացություն՝ կա՞ն չարաշահումներ, մսխումներ, թե՞ ոչ», — լրագրողներին այսօր ասել է խորհրդարանի խոսնակը:  

Նախորդ հոդվածը‘Քեմերոն. Կուզեի Հարի Փոթերը լինել, բայց իմ մեջ Վոլան դը Մորտ են տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Սրճեփ, տոլմա եւ վեհաժողովներ. ԱԱԽ ծախսերը’