‘Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ’

896

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանել է Բրյուսել:

Ինչպես տեղեկացրնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Եվրոպական ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատել արդեն արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան և երկուստեք այն պահպանելու և շարունակելու պատրաստակամություն հայտնեցին :

Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ի տնտեսական և ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվել է մուտքի արտոնագրերի և հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու և պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին: Կարևորվել է այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:

Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:

Կարևորվել է նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ և եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘ Հունվարի 11-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում 8-10 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում լաստանավի վթարի հետևանքով տուժածների թիվը գնալով աճում է ‘