‘Հովիկ Աբրահամյանը դատապարտում է Հ.Հարությունյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը’

865

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակություն է հայտնել Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  զոհվածների  հարազատներին՝ միեւնույն ժամանակ դատապարտելով վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի  Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում  դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:
«ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու  համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ  կատարած անձանց՝  համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները», — ասվում է ԱԺ լկրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է Վիետնամում ՀՀ նորանշանակ դեսպանը. Նա աշխատում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ‘
Հաջորդ հոդվածը‘«Կներեք, չհասցրինք հայկական խանութից Հարությունյանի համար հագուստ գնել»’