‘Հովիկ Աբրահամյանը ԵԽ-ում. Որ իմանայինք այսպիսի ճոխ զավտրիկ կանեինք, իրիկունը ուժին չէինք անի (տեսանյութ)’

6822

Եվրոպական խորհրդարանի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել: Տեսանյութում մասնավորապես, ներկայացված է Աբրահամյանի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հանդիպումը, որտեղից պարզ երևում է, որ դե ֆակտո Հայաստանի երկրորդ դեմքը և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը դիվանագիտական բոլոր նորմերը խախտելով` իրեն պահում և խոսում է բավականին տնավարի:

Առավել ուշագրավ է այն հատվածը, որտեղ երկու պատվիրակությունները պաշտոնական նախաճաշի ժամանակ նստում են սեղանի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շրջվում է դեպի հայկական պատվիրակության անդամները և հայտարարում. «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Հաճելի է լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում»’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկներ»-ի գործով մեղադրողը փոխվել է’