‘Հովիկ Աբրահամյանը ժամանել է Վրաստան’

955

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում Չինաստանի չորս քաղաքացիների սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’