‘Հովիկ Աբրահամյանը լրագրող Մհեր Արշակյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մհեր Սեդրակյանի հետ’

1151

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի և Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` դեկտեմբերի 20-ին, հանդիպել է լրագրող Մհեր Արշակյանի հետ: Քիչ առաջ ավարտվել է  հանդիպումը: Մհեր Արշակյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը ԱԺ նախագահը իր ափսոսանքն ու ցավն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ, խոսել, հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այս ամենը: Հարցին, թե կհանդիպի՞ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի հետ, թե՝ ոչ, լրագրողը պատասխանեց. «Կհանդիպենք նրա հետ հարցազրույցների ժամանակ»:

ԱԺ նախագահի հետ կայացած հանդիպմանը քննարկել են նաև դեպքի առթիվ Էթիկայի հանձնաժողով դիմելու հնարավորությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Facebook սոցցանցում միջադեպի առնչությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացրած և նամակով ԱԺ նախագահին դիմած լրագրողները չեն կարող դիմել Էթիկայի հանձնաժողով, դա պետք է անի հենց Մհեր Արշակյանը: «Ա1+»-ի լրագրողը պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով:

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Մհեր Սեդրակյանի նկատմամբ իրավական պատասխանատվություն կիրառելու ձևեր չկան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյան. Իմ բուժմամբ զբաղվում է «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկը’