‘Հովիկ Աբրահամյանը լրիվ համապատասխանում է «խելք անհրաժեշտ չլինելու» իր ֆորմուլային ‘

2103

Քաղաքացի Համլետ Կիրակոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում  գրում է.

«Հովիկ Աբրահամյանը լրագրողներից մեկի հարցին, թե ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, ասել է. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»:
Հիմա ինչի՞ հետ է համաձայն Հովիկ Աբրահամյանը. ասում է՝ ասվածի առաջին մասով համաձայն եմ, իսկ մտքի առաջին մասն այն է, որ «Հովիկ Աբրահամյանը երկրի թալանի եւ ընտրակեղծարարության առանցքային դեմքերից է»…
Հովիկ Աբրահամյանն ասում է, թե երկրորդ մասում Լ. Տեր-Պետրոսյանը չարաչար սխալվում է. մտքի երկրորդ մասն այն է, թե նա այդ հատկանիշների համար է նշանակվել վարչապետ…Ուրեմն միայն սրա հետ համաձայն չէ Հովիկ Աբրահամյանը, իսկ թալանի եւ ընտրակեղծարարության մասով համաձայնել է…
Կամ էլ առաջին մաս ասելով, երեւի նկատի ունի ամբողջական մտքի միայն երկու բա՞ռը՝ «առանցքային դեմքերից»…Եթե այդպես է, ապա Հովիկ Աբրահամյանը լրիվ համապատասխանում է «խելք անհրաժեշտ չլինելու» իր ֆորմուլային…. »: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում դիմել Բարաք Օբամային` Հալեպում առկա իրավիճակին միջամտելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. 2014 թ. սնկի օգտագործումից տուժել է 9 մարդ’