‘Հովիկ Աբրահամյանը կմեկնի Բրյուսել, իսկ Տարոն Մարգարյանը՝ Փարիզ’

752

Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Բրյուսելում նախատեսված է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հանդիպումը  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ:

Իր հերթին՝ Երանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  

Այցի ընթացքում նախատեսվում են Երևանի քաղաքապետի հանդիպումներ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետերի, ռեգիոնների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի ժամը 16:00 (լրացված)’