‘Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին’

1000

Վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով 7 կմ անցան՝ հասնելով Կառավարություն։ Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը։ «Ա1+»-ի փոխանցմամբ,՝Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ՝ կառվարության նիստից առաջ, հանդիպեց «Նաիրիտի» աշխատակիցներին եւ խոստացավ նիստից հետո հանդիպել 20 աշխատակիցների հետ՝ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար։ Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ պետք է պարզեն, թե ովքեր են մեղավոր այս գործում։ «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից’