‘Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Ուկրաինա կատարելիք այցը ‘

942

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված այցը Ուկրաինա: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ այդմ, այցի ընթացքում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Աբրահամյանը պետք է հանդիպեր այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների՝ նախագահի, վարչապետի և օրենսդիր մարմնի ղեկավարի հետ: Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի փոխանցմամբ, այցը հետաձգվել է մինչև աշուն: Պողոսյանի պնդմամբ՝ այցի հետաձգումը պայմանավորված չէ ՀՀԿ-ի գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստով:  

 

Նախորդ հոդվածը‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ», Կեյսուկե Հոնդան ՝ «Միլան»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ ամբիոնից մոլդովացի փաստաբանը Հայաստանն անվանել է «ագրեսոր երկիր»’