‘Հովիկ Աբրահամյանը սկսել է մոտիկներից. «Հրապարակ»’

1569

«Հրապարակը» գրում է. «Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն և հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն:

Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը:

Միևնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը՝ ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ֆիննախում մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ. «Ժողովուրդ»’