‘Հովիկ Աբրահամյանին Գյումրիում դիմավորել են բողոքի բացականչություններով. ԳԱԼԱ’

1709

Այսօր ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն այցելել է Շիրակի մարզ: Վաղօրոք հայտարարված էր, որ վարչապետն այցելելու է Գյումրու Մուշ 2/2 թաղամաս՝ այնտեղ, որտեղ Ս. Սարգսյանի նախընտրական խոստումների համաձայն,  2013 թ-ի աշնանը պետք է բնակարանամուտ տոնեին  գյումրեցի անօթևան 420 ընտանիք, սակայն բնակարանաշինությունն առ այսօր չի մեկնարկել: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն:

Հ. Աբրահամյանին Մուշ թաղամասում դիմավորեցին բողոքի բացականչություններով:

Վարչապետը հավաքվածներին ասել է, որ  Գյումրի  է այցելել հենց բնակարանաշինության խնդիրը քննարկելու համար և այսօր արդեն պարզ կլինի, թե երբ է մեկնարկում բնակարանաշինությունը 420 ընտանիքի համար:

Անօթևան կանանցից մեկը Հովիկ Աբրահամյանին հրավիրել է իր տնակ՝ պայմաններին ծանոթանալու համար, սակայն Հ. Աբրահամյանը հրաժարվել է՝ վստահեցնելով, որ առանց բնակարանի չեն մնա:

Մանրամաները՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը ջերմությամբ է հիշում Ցեղասպանության հուշարձանի բացման հուզիչ արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը եւ Եվրամիությունը կանցնեն անայցագրային ռեժիմի’