‘Հովիկ Աբրահամյանի կնոջ խանութում ՀԴՄ չի տրամադրվում. «Հետք»’

4884

Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետն այն տասնյակ բիզնեսներից մեկն է, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Երկհարկանի սուպերմարկետի հիմնադիրը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն է: Այս տարվա ապրիլից ՍՊԸ-ի 100 % բաժնետեր է դարձել վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը: Այս մասին գրում է «Հետքը» և ներկայացնում սեփական հետաքննության արդյունքները:

Սուպերմարկետում առեւտուրը եռում էր: «Ստուգողական» նպատակներով ջուր գնեցինք, եւ վաճառողուհին առեւտրի դիմաց տրամադրեց ոչ թե ՀԴՄ, այլ ներքին հաշվարկի կտրոն: Մոտ մեկ ժամ անց վարչապետի կնոջ սուպերմարկետից դարձյալ ջուր գնեցինք: Վաճառողուհին, ջրերը տեղավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ, զարմացած հայացքով նայեց մեր ուղղությամբ, հավանաբար մտածելով, թե ինչու ենք սպասում: «ՀԴՄ կտրոն չե՞ք տալիս»,- հարցնում եմ նրան: Առանց որեւէ խոսքի, մի անկյունում «լքված» ՀԴՄ ապարատից տպեց կտրոնը եւ գցեց սեղանին:

ՀԴՄ կտրոնի վրա ֆիքսված էր առեւտրի ժամը՝ 13.10: Հենց այդ ժամին օրվա առաջին կտրոնը մեզ է տրամադրվել: Ակնհայտ է, որ վարչապետի կնոջ սուպերմարկետը, ՀԴՄ կտրոն չտրամադրելով, թաքցնում է իրական առեւտրաշրջանառությունը, հակառակ դեպքում, ի՞նչ լուծում ունի այն հանելուկը, որ սուպերմարկետը մեկ ժամվա կտրվածքով հաճախորդների պակաս չի ունեցել, սակայն նրանցից ոչ մեկին ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Մանրամասները՝ hetq.am-ում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում ու Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցությունները համատեղ նիստ են արել’
Հաջորդ հոդվածը‘Oրվա ընտանիքը. Անխել դի Մարիա (լուսանկարային շարք)’