‘Հովիկ Աբրահամյանի վարորդը գազանանոց ունի. «Ժամանակ»’

3409

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ Գրիգորը (հայտնի է Արգամիչի Գոքոր անունով), Արարատի մարզի Մխչյան գյուղում մի հսկայական ռեստորան ունի «Հրաշք այգի» անունով, որը վերջին օրերին էլ ավելի է ընդլայնվում, թեև Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ «բարեփոխումները» սկսելու է իրենից և իր մտերիմներից: Իսկ որ Գոքորը Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմներից է, դա բոլորին է հայտնի: Նշենք, որ հենց այս ռեստորանում է կայանում Հովիկ Աբրահամյանի հանդիպումների մեծ մասը:

Ռեստորանը գյուղից բավականին հեռու է, առանձնացված մի տարածքում, որն ավելի շատ օազիսի է նման: Մրգատու ծառերի, եղևնիների մեջ թաքնված, հիմնականում թանկարժեք փայտերով ձևավորված իր ռեստորանում Գոքորը մի ամբողջ գազանանոց է կառուցել: Ռեստորանի մուտքից արդեն վանդակներ են շարված, որտեղ կարելի է տեսնել ամենատարբեր կենդանիներ և թռչուններ՝ արջեր, գայլեր, աղվեսներ, եղնիկներ, քարայծեր, սողուններ, սիրամարգեր, արծիվներ: Ընդ որում՝ այդ կենդանիների համար նախատեսված վանդակներն այնքան փոքր են, որ վերջիններս մի կերպ են տեղաշարժվում այդ վանդակներում: Իսկ արծիվները երբ փորձում են բացել թևերը, հարվածում են վանդակի պատերին և գետին տապալվում»:

Նախորդ հոդվածը‘ Գերմանիա-Հայաստան.Ի՞նչ պարզվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք կրթական համակարգի ներկա վիճակը տրամադրում է հումորի. «ՉԻ»’