‘Հովիկ Աբրահամյանի տեղեկություններով՝ ոչ մի ակտիվիստ չի ձերբակալվել’

779

Քիչ առաջ ԱԺ-ում մի քանի պատգամավորներ կոչ արեցին բաց թողնել ակտիվիստներին, որոնց այսօր բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ պաստառներ փակցնելու համար։

Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց. «Ես նոր ճշտեցի, որևէ ակտիվիստ չի ձերբակալված, այլ բերման են ենթարկվել, այն պատճառով, որ պաստառներ են փակցրել շենքերի մուտքերի վրա: Վարչական վարույթ է հարուցվել, և 3 ժամվա ընթացքում պարտավոր են բաց թողնել»,- ասաց Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը մի քանի քաղաքացիների ազատ է արձակել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. «Ազատվենք Սերժիկներից ընդամենը 72 ժամում»’