‘Հովիկ Աբրահամյանն անցկացրել է խորհրդակցություն՝ ՃԵԿ խախտումների համար նախատեսված տուգանքների չափի վերաբերյալ’

1177

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության և դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյան. Ինձ մի պաշտպանեք այլևս, այլ այսօրվանից պաշտպանեք Հայկին’
Հաջորդ հոդվածը‘Կասպրշիկը վախենում է իր թիմի անդամների կյանքի համար’