‘Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ. «Ժողովուրդ»’

1260

«Ժողովուրդը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ։ Այն բանից հետո, երբ իշխանությունները մերժեցին ԱԺ ոչ կոալիցիոն  4 խմբակցությունների՝ գազամատակարարման ոլորտում պետական պարտքի և գազի գնի ձևավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, մեկ օր անց Աբրահամյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման։

«Ժողովուրդ»-ը պարզել է, սակայն, որ Աբրահամյանը ոչ թե ցանկանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ դեռ պետք է խորհրդարանական ուժերի հետ քննարկի, թե ինչ ձևաչափով ուսումնասիրեն բարձրացված խնդիրը։ Ու չի բացառվում, որ ցուցադրական խորհրդակցությունից հետո այս հարցը պարզապես վիժեցվի, ու որևէ իրական քննարկում տեղի չունենա»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Մեր մարզիկները շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանը նոր արնաթողության կամ անիշխանության ռեսուրս չունի’