‘Հովիկ Աբրահամյան. Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները’

1286

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, նման համոզմունք է հայտնել` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ, մինչդեռ ՀԱՊԿ-ն մինչ այժմ լռում է:

«Համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը լռում են: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այդ կազմակերպությունը պարտավորություններ ունի հանրապետության հանդեպ, և անհրաժեշտության դեպքում կկատարի դրանք: Ինչ վերաբերում է կարծիքին, թե Ռուսաստանն էլ է լռում հակամարտության գոտում վերջին իրադարձությունների առնչությամբ, նույնպես համաձայն չեմ, իսկ ո՞վ է նախաձեռնել Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը»,- նշել է վարչապետը:

Ըստ որում, վարչապետը կանխատեսել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողության վերսկսում ղարաբաղյան հակամարտության գոտում չի լինի: «Լարվածությունը վերջին օրերին թուլացել է, և այդ միտումը շարունակվում է »,- հավաստիացրել է Աբրահամյանը: 

Նախորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ. Հանրային կինոդիտում և քննարկում’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը և Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ‘