‘Հովիկ Աբրահամյան. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա վերահսկվում է ‘

1687

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա վերահսկվում է և խուճապի պատճառներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է արտահայտել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շտապում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին: Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմից կրակահերթերը չպետք է կապել դեպի Հայաստան որևէ հյուրի այցելության հետ, ակնարկելով, հավանաբար, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի նախօրեին Հայաստան կատարած այցը:

«Ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ, նա ինձ ներկայացրել է սահմանի վրա տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները: Պատճառներն առայժմ անհայտ են, տեղի ունեցածի վերաբերյալ հնչում են տարբեր մեկնաբանություններ»,-ասել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդման, հակառակորդի կրակոցից Արարատի մարզի Երասխի մոտ գտնվող մարտական դիրքերից մեկում այսօր զոհվել են զինծառայողներ Անդրանիկ Ենոքյանը և Բորիս Գասպարյանը: Դեպքի առնչությամբ ՀՀ Քրեական Օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմից գյուղի ուղղությամբ այսօր ինտենսիվ կրակահերթեր են տեղի ունեցել:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը որոշել է իր դեսպանին վերադարձնել Կիև’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 7 oր առաջ’