‘Հովիկ Աբրահամյան. Հնարավոր է ՄՄ-ին ՀՀ անդամակցության ժամկետի փոփոխություն, կամ՝ լավ է ուշ, քան՝ երբեք ‘

1390

Հնարավոր է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետի փոփոխություն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

«Ամեն դեպքում` Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն հնարավոր են ժամկետների որոշ փոփոխություններ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ` քան երբեք: ԵԱՏՄ-ին անդամակցումը մանրակրկիտ քննարկումներ պահանջող գործընթաց է»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, թե իրավիճակը պարզ կլինի հուլիսի 3-ից հետո: Ընդ որում նա անպատասխան է թողել այն հարցը, թե արդյո՞ք ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցումից հետո Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ կբացվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամյանը պնդում էր, թե ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ պայմանագիրը կստորագրվի հուլիսի 3-ին: Մինչդեռ  հունիսի 23-ին Սոչիում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը կպահանջի բանակցություններ ԱՀԿ հետ` առևտրի կազմակերպության գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների շուրջ:

 

Նախորդ հոդվածը‘Հանուն Իսպանիայի միասնականության՝ Ֆիլիպ VI-ը խոսել է կատալոներեն’
Հաջորդ հոդվածը‘Նազարյան. Ամրագրել ենք այն ճեղքվածքը, որ առաջացել է նախորդ սակագնային հաշվարկներում ‘