‘Հովհաննես Թամամյանը վաղն ազատության մեջ կլինի’

837

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Ինչպես լրագրողներին հաղորդել է նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը, դատարանը նոր է կայացրել այդ որոշումը, մնացել է ձևակերպումների հարցը: Այսօր աշխատանքային օրն արդեն ավարտվել է, երևի վաղն արդեն ազատ կլինի:

Նշենք, որ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն, Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով` 4 ամսով: Հովհաննես Թամամյանը կալանավորվել էր դեռ 2011-ի մարտի 24-ից և հենց այդ ժամանակվանից էլ հաշվարկվում է 4 տարի պատիժը:

Հիշեցնենք` Հովհաննես Թամամյանը դատապարտվել էր ազատազրկման մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի`(նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Բաբայան. Պատերազմի տարիներին ավելի վատ էինք ապրում, բայց ես ավելի լավատես էի’
Հաջորդ հոդվածը‘ Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.դոլար ‘