‘Հովհաննես-Պողոս 2-րդի ավտոմեքենան թանգարանային նմուշ է դարձել ‘

991

Fiat Campagnola մակնիշի սպիտակ մեքենան, որով Հռոմի Հովհաննես-Պողոս 2-րդ պապը երթեւեկում էր  1981թ. մայիսի 13-ին իր դեմ կատարված մահափորձի օրը, երեքշաբթի, Սուրբ աթոռին նրա ընտրության 34-րդ տարեդարձի օրը Վատիկանում ցուցադրվել է որպես թանգարանային նմուշ:  

1981-ի մայիսի 13-ին թուրք ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջան ՎԱտիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ատրճամակից վիրավորեց Հովհաննես-Պողոս 2-րդ պապին: Ահաբեկիչը ձերբակալվեց տեղում եւ նույն տարվա հուլիսին դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն այնուհետեւ ներումն ստացավ պապից, իսկ Իտալիայի նախագահը նրան ազատություն շնորհեց:

Ինչպես հայտնում է Վատիկանի ռադիոն, հանրությունն այսօր «պապոմոբիլը» տեսավ այդ օրվանից հետո առաջին անգամ:

Պապի առաջին՝ բաց մեքենայի կողքին թանգարանում ցուցադրված են նրան տեղափոխող մյուս ավտոմեքենաները, որոնք անվտանգության նկատառումներով ծածկվել են զրահապատ ապակիներով:

Վատիկանի թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին հայտնել է, որ Սուրբ Պետրոսի աթոռի գահակալների փոխադրամիջոցների հավաքածուն լրացվելու է: Այժմ դրանց շարքում ամենաթանկարժեք ցուցնմուշները պապական կառեթներն են եւ Վատիկանի երկաթուղու համար 1929-ին կառուցված լոկոմոտիվի մոդելը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան – Ադրբեջան՝ 1:0’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է լինում Սերժ Սարգսյանի փչած փուչիկների վերջը ‘