‘Հովհաննես Սահակյան. Իրենք գիտեն` ովքեր են փախչում և երբ’

922

«Ընդդիմությունը օրակարգում ընդգրկել էր այնպիսի կետեր, որի հետ ՀՀԿ-ն համաձայն չէր»,- այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ-ական պատգամավորների ներկա չգտնվելը:
Արձագանքելով iLur.am-ի այն պնդմանը, թե արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր ներկա գտնվել և հայտնել դժգոհությունը, այլ ոչ թե պարզապես չմասնակցել նիստին՝ պատգամավորն ասաց, թե մասկացությունը նիստին նպատակահարմար չէր ՀՀԿ-ի ռազմավարությանը:
Մեկնաբանելով ընդդիմադիրների այն արտահայտությունը, որով վերջիներս ՀՀԿ-ի կողմից նիստին չմասնակցելը «փախուստ նիստից» էր որակել՝ Հովհաննես Սահակյանը ասաց.
«Հումորով կվերաբերվեմ, որովհետև իրենք գիտեն ովքեր են փախչում և երբ»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Մեծամասնության այս քայլը արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ’