‘Հովհ. Թումանյանի թանգարանը դուրս է եկել արհմիությունից’

1161

Հովհաննես Թումանյանի թանգարանի անձնակազմը հրապարակել է իր բաց նամակը ուղղված Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, որում նշում են, որ դուրս են գալիս այդ միությունից` վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցած սոցիալական անցուդարձին չարձագանքելու համար: Դիմումում մասնավորապես ասված է.

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ

պրն Էդուարդ Թումասյանին.

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմը (17 հոգի), որն այս օրերին ակտիվորեն մասնակցում է «մի վճարիր 150 դրամ» և Free car ակցիային, հրաժարվում է անդամակցել ձեր կազմակերպությանն այն պատճառով, որ վերջին ժամանակշրջանում Երևան քաղաքում, ինչպես նաև ողջ երկրում տեղի ունեցած սոցիալական անցուդարձին դուք ոչ մի կերպ չեք արձագանքում. չփորձեցիք կանխել չհիմնավորված թանկացումները և կանգնել գործավորի կողքին, չաջակցեցիք վարորդին, անապահով քաղաքացուն: Ողջ աշխարհում արհմիությունը հզոր  մարմին է, որի հետ հաշվի են նստում կառավարությունները, մասնավոր բիզնեսը: Ձեր պասիվ դիրքով դուք դառնում եք ՀՀ կառավարության, քաղաքապետարանի հակահումանիստական, հակաօրինական որոշումների համախոհը:

Մայիսմեկյան «ցույց» կազմակերպելու փոխարեն` քաղաքապետի հուլիսյան բանավոր հայտարարությունից հետո դուք պետք է անմիջապես կատարիեք ձեր վճռական քայլը և աջակցեիք ՀՀ քաղաքացիներին»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանը Բաքվից վերադարձել է Կիև’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիր գործչի սպանությունը Թունիսում բողոքի ալիք է բարձրացրել’