‘Հովհ. Թումանյանի թանգարանում կայացել է «Մութ ու Լուս աշխարհ» «3D» հեքիաթի շնորհանդեսը’

892

Օգոստոսի 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում իրականացվել է «Մութ ու Լուս աշխարհ» «3D» նախագիծը:  Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ «3D» տեխնոլոգիայով կահավորված սրահում այցելուները հայտնվել են «Ձախորդ Փանոսը» հեքիաթի գործողություններում և «կիսել» Փանոսի ձախորդությունները (իրականացնող՝ «Ինտերակտիվ վորլդ» ընկերություն): «Ձախորդ Փանոսի» հեքիաթային միջավայրն առաջին «Աշխարհն» է, որին ժամանակի ընթացքում կավելանան ևս այլ «Աշխարհներ»:

Թանգարանը  թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի ‘
Հաջորդ հոդվածը‘Այգեհովիտ գյուղի մոտ վնասազերծվել են արկեր’