‘Հովսեփ Խուրշուդյան. Վաղը ԿԸՀ-ն կփորձի վավերացնել իշխանության բռնազավթման փորձը’

1280

Տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ընդունել այդ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Ժառանգության» պահանջը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժաամանակ հաայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Այդ թվում՝ մերժվել է բացել ցուցակները, մեր պահանջի հիմնական մեխը այն էր, որ կան բազմաթիվ փաստեր, որ իբր քվեարկել են հանրապետությունից բացակայող քաղաքացիներ, խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է: Սակայն մերժվել է տարածքային հանձնաժողովների կողմից, ինչը ցույց է տալիս որ իշխանությունները ցանկություն, քաղաքական կամք չունեն բացահայտելու այն ընտրակեղծիքները, որոնք մատնաշել էր «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը»,- հայտաարարեց Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ այն տեղամասերում, որտեղ անհավանական բարձր մասնացկություն է գրանցվել, հսկայական տոկոս են կազմում Սերժ Սարգսյանի քվեները, ինչը, ըստ Խուրշուդյանի, ապացուցում է, որ այդ ընտրատեղամասերում տեղի են ունեցել լցոնումներ, բազմակի քվեարկություններ:

«Չկա մի գյուղ, որտեղ բնակչության մի զգալի հատվածը արտագաղթած չլինի, չկա այնպիսի բնակավայր, որ հարյուր տոկոսը ներկա լինի ու գնա ընտրության: Սրանք քրեական հանցագործություններ են, սակայն այս փաստերը անտեսվում են»,- նշեց խոսնակը:

Խուրշուդյանը խիստ մտահոգություն հայտնեց, որ նման պարագայում վաղը ԿԸՀ-ն պաշտոնական թվերի ներկայացմամբ կփորձի վավերացնել երկրում համակարգված զանգվածային ընտրակեղծիքների միջոցով տեղի ունեցած իշխանության բռնազավթման փորձը:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում ‘