‘Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (6-րդ թողարկում)’

1734

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը։ Ցանկում ընդգրկված են բառեր, որոնք սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
1. ափդեյթ — թարմացում
2. բագաժ — ուղեբեռ, փխբ. պաշար
3. բագաժնիկ — բեռնախցիկ
4. բանկրոտ — սնանկ
5. բրոկեր / բրոքեր — միջնորդ
6. դիալոգ — երկխոսություն
7. դրոժ — խմորիչ
8.էսքիզ — ուրվանկար, ուրվագիծ
9. էտալոն — չափանմուշ, ստուգանմուշ
10.ժալյուզի — շերտավարագույր
11.ժյուրի — մրցատյան
12.լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում
13. լոմբարդ — գրավատուն
14. կաբել — մալուխ
15. կարաուլ — պահակախումբ
16. կլապան — փական, կափույր
17. կոնվերսիա — փոխարկում
18.մակետ — մանրակերտ, նախանմուշ
19. մենեջեր — կառավարիչ
20.մետլախ — հախճասալ
21.մոնոլոգ — մենախոսություն
22. նասոս — պոմպ
23. շտանգա — ծանրաձող
24.պանիխիդա — հոգեհանգիստ
25.պարազիտ — 1. մակաբույծ, 2. փխբ․ պորտաբույծ
26.պյուրե — խյուս
27.սեմեստր — կիսամյակ
28.սեկտա — աղանդ
29. տրենաժոր — մարզասարք
30․քեմփ — ճամբար
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Նախորդ հոդվածը‘Բենիտես. Բաց եմ բոլոր առաջարկների համար’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Նադալն ու Ֆեդերերը քառորդ եզրափակչում են’