‘Հոր գերեզմանի մոտ հայտնաբերել են որդու՝ Եղվարդի ոստիկանապետի դին՝ հրազենային վնասվածքով’

1750

Մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ. Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Երաժշտական դպրոցի մուտքի դռան վրա փակցված`«Ավելի լավ Երևան»-ի պաստառը’
Հաջորդ հոդվածը‘Վահե Բոյաջյան. ՀՀԿ-ն ավագանիում չի անում որևէ բան, որը դուրս կլինի «դրվածքի» շրջանակներից’