Հուժկու սողանքը տասը շենք է ավերել Ճապոնիայում

1575

Ճապոնիայի Ամամի քաղաքում (Սիձուոկա նահանգ) հուժկու սողանք է տեղի ունեցել այսօր, տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 10-ին մոտ, հաղորդել է «Կիոդո» գործակալությունը։

Հաղորդում են, որ առնվազն 20 մարդ անհետ կորած է։ Աղետի վայրում փրկարար-որոնողական աշխատանքներ են կատարվում։ Տեղական իշխանությունները Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերից օգնություն են խնդրել։

Վերջին օրերին Սիձուոկա նահանգում հորդառատ անձրևներ էին տեղում։ Ըստ օդերևութաբանների, վերջին 48 ժամվա ընթացքում առնվազն 300 միլիմետր տեղումներ են գրանցվել։

Իշխանությունները վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել գրեթե 21 հազար բնակելի շենքերի համար և կոչ են արել 35,5 հազար մարդու անհապաղ տարհանել աղետի գոտուց։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը չի հանդուրժի միջամտություն երկրի ներքին գործերին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 125 նոր դեպք, 97 առողջացած, 3 մահ