‘Հույները սուրճը լցրել են Գերմանիայի հյուպատոսի վրա’

860

Սալոնիկում՝ այն շենքի մոտ, որտեղ, Reuters-ի տվյալների համաձայն՝ այսօր տեղի էր ունենում  Աթենքի և Բեռլինի միջև կապերի ամրապնդմանը նվիրված կոնֆերանսը, հավաքվել են քաղաքապետարանի  ավելի քան 250 աշխատողներ՝ արտահայտելու իրենց բողոքն ընդդեմ գերմանացի պաշտոնյաների ներկայության: Հույները փորձել են խանգարել կոնֆերանսի մասնակիցների մուտքը շենք  և սուրճ են թափել Սալոնիկում Գերմանիայի հյուպատոս Վոլֆգանգ Հելշեր-Օբերմայերի վրա: Վերջինս ավելի ուշ հայտարարել է, թե չի վիրավորվել կատարվածից և դա ընդամենը «թյուրիմացություն» է համարում:

Այնուհետև մի քանի տասնյակ ցուցարաներ ներխուժել են շենք, որտեղից ոստիկանությունը նրանց մի կերպ է դուրս մղել, իսկ փողոցում մնացած ցուցարաների նկատմամբ արցունքաբեր գազ և մահակներ են գործի դրվել: Առայժմ ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Հունաստանը ճգնաժամից դուրս քաշելու նպատակով խիստ խնայողության քաղաքականությունը, որը կիրառելու կողմնակից էր Գերմանաիան, հարուցել է Հունաստանի քաղաքացիների դժգոհությունը: 2012 թ. հոկտեմբերին  ոստիկանությունն Աթենքում ձերբակալել էր առնվազն 200 մարդու, որոնք բողոքում էին ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի այցի դեմ:

Նախորդ հոդվածը‘«Չենք լռելու»-ի տեսանյութի զինվորին Մոսկվայում բուժելու ծախսերը ստանձնել է ՊՆ-ն’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. 2013 թվականի բյուջեն՝ սողալու բյուջե’