‘Հույներից յուրաքանչյուր հինգերորդը հայտնվել է աղքատության եզրին ‘

1022

Հունական Elstat վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է   իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի բնակչության 21,4 %-ը  ճգնաժամի ընթացքում հայտնվել է աղքատության եզրին: Բացարձակ թվերով՝ դա նշանակում է, որ աղքատության ճիրաններում է հայտնվել 2,3 միլիոն մարդ, հաղորդում է ria.ru-ն:

Հետազոտության մեջ աղքատությունը  սահմանվում է հետևյալ կերպ. մարդն աղքատ է համարվում, եթե նրա տարեկան եկամուտը 6,6 հազար եվրոյից պակաս է, իսկ երկու երեխաներ ունեցող, չորս հոգանոց ընտանիքի դեպքում՝ եթե տարեկան  եկամուտը չի գերազանցում  13,8 եվրոն: Ժողովրդագրական խմբերում աղքատությունն ամենից ավելի սպառնում է մինչև 17 տարեկան երեխաներին և 65 տարեկանից բարձր մեծահասակներին. յուրաքանչյուր չորրորդ երեխան կամ թոշակառուն աղքատության եզրին են:

Ի դեպ, հետազոտությունը կատարվել է 2011 թ. և քննության է առնում հիմնականում 2010 թ. տվյալները: Այսպիսով՝ հաշվի չի առնվել տնտեսության՝ վերջին երկու տարիների անկումը և աղքատության սրընթաց աճը: 

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» բրիտանացի զբոսաշրջիկների դեմ դավադրություն է կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատներ». Շուտով կսկսեն քննարկումները՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ ‘