‘Հույն գիտնականներ. Առաջին եվրոպացին, որ հասել է Ամերիկա եղել է Ոդիսևսն, այլ ոչ թե Կուլումբոսը’

1061

Հոմերոսի գլխավոր հերոսներից՝ Իթաքայի արքա Ոդիսևսը Տրոյական պատերազմից հետո իր դեգերումների ընթացքում հասել է Ամերիկա, կարծում է հին Հունաստանի պատմության վերաբերյալ գրքերի հեղինակ, գիտնական Զիգֆրիդ Պետրիդիսը: Նախկինում նման վարկածներ են առաջ քաշել նաև ամերիկյան գիտնականները, հաղորդում է Greekreporter.com կայքը:

Այս վարկածը, ըստ որի՝ Ոդիսևսը  միայն Միջերկրական ծովում չէ, որ  ճանապարհորդել է, առաջին անգամ 1964 թ. առաջ է քաշել ամերիկացի պատմաբան Հենրիետա Մերցը:  Իր  հետազոտությունների հիման վրա  նա ենթադրություն է արել, թե ծովային հոսանքները Ոդիսևսին  հասցրել են Հյուսիսային Ամերիկայի ափերը: Պետրիդեսը, ի տարբերություն Մերցի, այն կարծիքին է, որ հույն նավաստիները ամենևին էլ պատահականորեն չեն հասել Ամերիկայի ափեր. նրանց արագընթաց նավերը կարող էին հեշտորեն տեղափոխվել Ատլանտյան օվկիանոսով, նրանք հրաշալի տիրապետում էին առագաստներին և ծովային հոսանքներին, և դա հին հույներին թույլ էր տալիս մեծ տարածքներ հաղթահարել, համոզված է գիտնականը:  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի թիկնազորը վարում է «ՎԱԶ 2121» մեքենա՞’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելական հրետանին հրետակոծել է Գազայի հատվածը’