‘Հույն ոստիկանը աշխարհի ամենաունիվերսալ մրցավարն է’

1036

Հույն ոստիկանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 27 մարզաձեւերում ստացել է մրցավարի արտոնագիր, հաղորդում է հունական Skai հեռուստաընկերությունը:

29-ամյա Անդրեաս Կոլետիսը ոստիկան է եւ միաժամանակ մարզում է Հունաստանի ծանրամարտի հավաքականին:

Ռեկորդակիր մրցավարը մրցավարական սերտիֆիկատներ ունի հետեւյալ մարզաձեւերում. թեթեւ ատլետիկա, բաթիմինթոն, բասկետբոլ, լողափնյա հանդբոլ, լողափնյա թենիս, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ կույրերի համար, բռնցքամարտ, բրիջ, շախմատ, բիաթլոն, տրիաթլոն, սուսերամարտ, ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, մարզական ալպինիզմ, պարատրիաթլոն, շարժիչային ռալլի, մարզական ձկնորսություն, առագաստասպորտ, լող, սինխրոն լող, թենիս, սեղանի թենիս, ստորջրյա հրաձգություն, վոլեյբոլ, ու-շու եւ կունգ-ֆու:

Կոլետիսը նախկինում զբաղվել է երկու մարզաձեւով՝ ծանրամարտ եւ լող: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն՝ կապված Վարդան Ղուկասյանի գործունեության հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ալեքսան Հարությունյանը համարձակություն չունեցավ փաստարկներով հերքելու իմ պնդումները ‘